|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը ողջունեց ՀԱԿ-ի` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջից հրաժարվելու փաստը, նաեւ հայտարարեց, թե շուտով Կոնգրեսը նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից կհրաժարվի, քանի որ դրա համար հիմքեր չկան:
Իսկ թե ովքե՞ր կլինեն հաջորդ գումարման Ազգային ժողովում` հանրապետական պատգամավորի պատասխանը մեկն է ու միակը. «ՀՀԿ-ն, նորից ՀՀԿ-ն: Մենք ձգտելու ենք բացարձակ մեծամասնության ու հասնելու ենք դրան»:
«Վերջին նստացույցն ազդեց ՀԱԿ-ի վարկանիշի վրա»,- ասաց Գագիկ Մելիքյանը` նշելով, թե երկխոսությունն այդ վարկանիշի վրա դրական ազդեցություն էր ունեցել, իսկ դրա առկախումը` ոչ: