կարևոր
6367 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-01 21:41
Աշխարհ Քաղաքական

Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպման ընթացքում. Միշելը մանրամասներ է հայտնել

Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպման ընթացքում. Միշելը մանրամասներ է հայտնել

Մենք քննարկեցինք իրավունքների եւ անվտանգության հարցերը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագիրը։ Այս մասին Քիշնեւում հնգակողմ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելիը՝ խոսելով հանդիպման արդյունքների մասին:

«Մենք քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։  Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկվել էին Բրյուսելում մայիսին։   Մենք քննարկեցինք իրավունքների եւ անվտանգության հարցերը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագիրը։ Այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա  Բրյուսելում հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք ջանքեր ենք գործադրում, եւ մտադիր ենք աջակցելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին։  Ես նաեւ հայտարարել եմ, որ մտադիր եմ նախագահ Ալիեւին եւ վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին եւ նախագահ Մակրոնին   կրկին հրավիրել Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Իսպանիայում։ Դա նշանակում է, որ մենք Եվրամիությունից պահանջվող ամեն բան կանենք, որ օգնենք, որպեսզի հնարավոր առաջընթաց ապահովենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։