կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 12:00
Հասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի և Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար մարտահրավերները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի և Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար մարտահրավերները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 24-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար մարտահրավերները։ Այդ համատեքստում դեսպանը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը:

Վարուժան Ներսեսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հանդիպմանը հրավիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկայացրել է հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ համաձայն միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների: