կարևոր
2305 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-25 15:06
Քաղաքական

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստին կմասնակցեն նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստին կմասնակցեն նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստին հրավիրված են նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի մեկնարկին ունեցած ելույթի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ նեղ կազմով նիստից հետո աշխատանքը կշարունակեն ընդլայնված կազմերով նիստում, որին կմասնակցեն նաև

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պուտինը նաև հայտնել է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահները նիստին կմասնակցեն տեսակապի միջոցով։