|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Բարի գալուստ դժոխք…
Այլեւս խոսելու, քննարկելու ու համոզելու բան չկա։
Փաշինյանն այսօր բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը.
1. Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
2. Բացահայտ խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։
Ի՞նչ ենք անում մենք…
մի մասը /ես էլ մեջը/ գրում-ջնջում հարցազրույցներ է տալիս ու փոքր բողոքի գործողություներ իրակապացնում,իսկ ավելի մեծ հատվածը կրավորական կեցվածք է ընդունել ու համակերպվում է Արցախը տալու հետ։
Սա ազգային խայտառակություն է։
Բարի գալուստ դժոխք»։