Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է․
«Շատերդ արդեն տեղյակ եք, որ (խ)եղափոխությունից հետո սորոսականները, լգբտ ակտիվիստները, լևոնականները և թուրքասերները տեղավորվել են աշխատանքի տարբեր նախարարություններում, ԱԺ-ում և պետական կառույցներում։ Սորոսականներով և լգբտ ակտիվիստներով ամենաշատ լցոնված նախարարությունը, թերևսմ սոցապ․ նախարարությունն էր, որին հաջորդում էր ԿԳՍՄ-ն․․․
Էսպես ուրեմն․ հենց սկզբից սոցապ․-ում նախարար նշանակվեց լգբտ ակտիվիստների շրջապատից Զառա Բաթոյանը (կից նկարներում նրան կտեսնեք Հայաստանյան լգբտ ակտիվիստների և մի շարք սորոսականների հետ)։ Փոխնախարարի պաշտոնում սկզբից նշանակվեց սորոսից բազմաթիվ գրանտներ (այդ թվում՝ լգբտ թեմայով) ստացած Գեմաֆին Գասպարյանը, դրանից ավելի ուշ փոխնախարար նշանակեցին՝ սորոսական Ժաննա Անդրեասյանին (նույն ինքը Պետրոսի կինը), որն հիմա ԿԳՍՄ փոխնախարար է։ Ժաննայից հետո այդտեղ փոխնախարար նշանակեցին ֆեմինիստ, լգբտ ակտիվիստ Աննա Ժամկոչյանին։
Ուրեմն Ժաննա Անդրեասյանը և Աննա Ժամկոչյանը, հահդիսանում էին Սոցիոսկոպ ՀԿ-ի ղեկավարներից։ Այդ ՀԿ-ն զբաղված էր սորոսական օրակարգի սպասարկմամբ՝ լգբտ քարոզ, միլիտարիզացիայի դեմ բողոք և այլն․․․
Ժաննային այդ ՀԿ-ում փոխարինել էր լգբտ ակտիվիստ, սորոսական Նվարդ Մարգարյանը, որը խոստովանում էր, որ (խ)եղափոխությունը նաև լգբտ-ների հաղթանակն էր․․․ Գրածներս հաստատող բոլոր փաստերը՝ կից սլայդներում։
Էսքանն ինչի՞ գրեցի։ Ուրեմն Կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած նիկոլական կառավարությունը, փաստորեն, հերթական անգամ պայմանագրեր է կնքում իր սորոսական գործընկերների հետ։ Եւ այսպես, սորոսական լգբտ ակտիվիստների կողմից գրավված սոցապ․ նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է կնքել սորոսական՝ APY (Հայ առաջադեմ երիտասարդություն) անունը կրող ՀԿ-ի հետ՝ իբրև թե Արցախից Հայաստան տեղափոխված գործազուրկ քաղաքացիներին աջակցելու նպատակով։ Սրանով, նախատեսել են, Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում գտնվող 70 քաղաքացիների համար պրակտիկա կազմակերպել (հետաքրքիր է, թե ի՞նչ պիտի սովորեցնեն սորոսական լգբտ ակտիվիստները տունը կորցրած քաղաքացիներին)։ Ինչևէ, այդ ՀԿ-ի հիմնադիրներն են սորոսական, լգբտ ակտիվիստ Գրիգոր Երիցյանը, ով հեղափոխությունից հետո ԻՔ- դաշինքով դարձել է Երևանի ավագանի, իսկ նախքան այդ տարբեր սեմինարների էր մասնակցում, այդ թվում՝ թուրքերի հետ։
Համահիմնադիրներից մյուսը՝ Սարգիս Խանդանյանը, 2014-2015 թվականներին սովորել է Թուրքիայում, հեղափոխությունից հետո հանդիսանում է ԻՔ ֆրակցիայից ԱԺ պատգամավոր։ Մի շարք սորոսականների, լևոնականների և լգբտ ակտիվիստների հետ այցելել է նաև Վրաստան՝ հավանաբար "թուրքասիրական" հերթական ծրագրին մասնակցելու։ Որոշ տվյալներով, Սարգիս Խանդանյանը, որը թուրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանի մտերիմներից է, կանգնած էր կրթակա չափորոշիչների հակահայ ծրագրի ետևում, և Մարիայի հետ միասին համակարգում էին Հայոց պատմության, Հայոց լեզվի և ազգային արժեքների դեմ ուղղված ծրագրերը։ Ի դեպ, այդ ծրագրերում ներառել էին դարձյալ թուրքիայում սովորած իրենց շրջապատի "գրողներին", իսկ Շուռնուխում մի քանի տարի առաջ տրանսգենդեռների հետ կապված հայտնի իրադարձություններից հետո հենց Սարգիս Խանդանյանին էին դիմել այդ շրջանակները՝ հարցը կարգավորելու համար։
Հիշյալ ՀԿ-ն ժամանակին ինքն է զբաղվել լգբտ- թեմաների պրոպագանդայով, որի մասին հրապարակված էր հենց իրենց պաշտոնական կայքում։
Ասածս ի՞նչ է, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի հարգելի Հայեր, տեղյակ եղեք, որ այս լգբտ ակտիվիստ սորոսականների կողմից հիմնադրված և սորոսից սնվող թուրքասեր ՀԿ-ն փորձում է լվանալ ձեր մոտ ապաստանած Արցախի քաղաքացիների ուղեղը և ձեռնարկեք համապատասխան միջոցներ՝ կանխելու դա։ Բնականաբար, ինչպես այլ, այս դեպքում ևս, լգբտ ակտիվիստների, սորոսականների և թուրքասերների կողմից զավթված մեր պետության վրա հույս դնել պետք չէ, քանի դեռ չի հաջողվել ամբողջապես մաքրել Պետությունը դավաճան սրիկաներից։