|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իշխանությունները շարունակում են պարտությունների և կապիտուլյացիայի շղթան։ Հայաստանի կապիտուլյացիան սկսվել է 2018 թ.՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ իշխանության գալու պահից։ 2020 թ․ նոյեմբերի 9-ին այն ամրապնդվեց, իսկ 2021 թ․ հունվարի 11-ին ստացավ շարունակություն։ Եվ դա շարունակվում է մինչ օրս։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը
«Կապիտուլյանտների ռեժիմը իրականացնում է երկու ազգակործան ծրագիր՝ հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի բացում։ Մենք խաղաղությանը դեմ չենք, ոչ էլ առանց նախապամայնների հարաբերություներին, բայց արդյո՞ք այսօր գոյություն ունեն առանց նախապայմանների հարաբերություններ․ և արդյո՞ք ՀՀ-ն գնում է դեպի խաղաղության»,-ասաց Շարմազանովը։