կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 20:19
Քաղաքական

Հերթական ծախու գրչակը

Հերթական ծախու գրչակը

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը գրում է.

«Պատմության բոլոր ժամանակներում էլ քծնանքը, օրվա իշխանություններին հաճոյանալը մարդկային հասարակության անբաժան մասն են կազմել։ Այդպես է նաև այսօր․․․

Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 9-ը տեղի ունեցան դպրոցական դասագրքերի ծրագրերի և առարկայական չափորոշիչների հանրային քննարկումներ, որից հետո հայտարարվեց, որ չափորոշիչներ մշակող խմբերը, ի գիտություն ընդունելով բոլոր քննադատություններն ու առաջարկները, անցել են այդ չափորոշիչների վերամշակմանը և առաջիկայում կներկայացնեն լրամշակված տարբերակները։

Հարգելով այդ մոտեցումը՝ ինքս օգոստոսի 10-ից որևէ հարցազրույց չեմ տվել, որևէ քննարկման չեմ մասնակցել, քանի որ դա կլիներ էթիկայի խախտում․ ես սպասել և հիմա էլ սպասում եմ չափորոշիչների նորացված տարբերակներին։

Հակառակ դրան, որոշ անձինք և լրատվամիջոցներ չեն հարգում այդ պարզ էթիկան և, չափորոշիչների լրամշակված տարբերակները չհրապարակված, անցել են «հակագրոհի»․․․ Այդպիսին էր օրեր առաջ «Սիվիլիթասի» միակողմանի քննարկումը։ Ավելի խայտառակ տպավորություն թողեց «Նոր Հայաստան» հեռուստատեսության մի հաղորդումը, որում «մեկնաբան» Արմեն Չիբուխչյանը, իբր քննարկելով չափորոշիչները, ամբողջ սլաքն ուղղեց «դաշնակների» և հանրապետականների դեմ․․․ Երեկ ես նրա հաղորդման ֆեյսբուքյան էջի տակ գրեցի մեկնաբանություն, տեսա, որ մի քանի տասնյակ այլ մեկնաբանություններ ևս կային, որոնց հեղինակները քննադատել էին նրա կեղծ ու միակողմանի մեկնաբանությունները։ Այսօր տեսա, որ այդ բոլոր մեկնաբանություններն ուղղակի ջնջվել են, թողնվել են միայն «ջան-ջիգյարով» գրվածները․․․

Պարզապես դնում եմ իմ մեկնաբանությունը և կոչ անում մեր երիտասարդ լրագրողներին չնմանվել սրա նման անսկզբունք և սեփական կենսագրությունը ուրացող «մեկնաբան-լրագրողներին»․․․

«Արմեն Չիբուխչյան, դու մեկնաբան չես, դու անսկզբունք լրագրող ես, որ լրատվականից լրատվական անցնելով՝ դեմքը փոխում է․․․ 2004-2007-ին «Երկիր Մեդիայում» աշխատելիս լավ էլ դաշնակցության գաղափարներն էիր քարոզում, 2007-2017-ին «Հ2»-ում լծված էիր հանրապետականների գովքն անելուն, իսկ հիմա "Նոր Հայաստանում" Նիկոլից ավելի նիկոլական ես դարձել՝ ցեխ շպրտելով դաշնակցականների ու հանրապետականների վրա նաև այնտեղ, ուր նրանք չկան․․․ Գոնե սեփական կենսագրությունդ հարգեիր․․․ Եթե նորմալ անձ լինեիր, կքննարկեի չափորոշիչների հետ կապված հարցերը, որը սխալ ու կեղծված ես ներկայացնում հաղորդմանդ մեջ, բայց քանի որ անսկզբունք լրագրող ես, անիմաստ եմ համարում դա․․․»»: