կարևոր
3868 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-21 10:00
Քաղաքական

Որդուն սպանեցին, հիմա էլ մորն են բանտարկում․ ազգային ողբերգություն է․ Գերասիմ Վարդանյան

Կոռնիձորից ենք եկել այստեղ, էլի են մեզ միանալու՝ արձագանքելու այստեղ հնչեցրած կոչերին։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Սա խայտառակություն է, ազգային ողբերգություն է։ Սպանեցին որդուն, հիմա էլ մորն են բանտարկում»,-ասաց նա՝ մեկնաբանելով Գայանե Հակոբյանի կալանավորումը։

Խոսելով ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքերի մասին, Վարդանյանը նշեց, որ բոլոր այն տեղերում են, որտեղ պայքար կա Փաշինյանի դեմ։

«Քանի Փաշինյանն իշխանության է, մեզ կարող են մեղադրել»,-ասաց նա և հավելեց, որ այս վիճակից դուրս գալու համար պետք է լավ պատրաստվել, որն էլ անում են հիմա և ընդգծեց։ 

«Ես Դաշնակցության անունից կարող եմ ասել, որ պատրաստվում է նոր բողոքի ալիքի, երբ Դաշնակցությունը դուրս գա պայքարի, այս հարցը վերջնականապես կլուծվի»։ 

Մանրամասները՝ տեսանյութ