Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան The Washington Post պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, ով հուլիսի 22-ին Ադրբեջանում Ազգային մամուլի օրվա կապակցությամբ հայտարարել է լրագրողներին 255 բնակարան որպես նվեր բաժանելու մասին:
Կայքի հաղորդմամբ՝ չորս տարի առաջ նա մասնակցել է լրագրողների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բացման արարողության և 155 բնակարան նվիրել:
«Այդպիսին է Ալիևի «իրարանցում» աշխարհը, որտեղ նա խոսում է ազատության մասին, բայց իրեն պահում բռնապետի պես»,-գրել է թերթը՝ հավելելով, որ Ալիևի իշխանության տարիներին պատժիչ գործողություններ են ձեռնարկվել ընդդիմադիր գիտնականների, իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ. այդ տուժողներից է նաև «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակից Խադիջա Իսմայիլովան:
Ինչպես գրում է կայքը՝ Ալիևը ղեկավարում է վախի միջոցով և պարգևատրում իրեն հավատարիմ մնացողներին: «Օրինակ, Ադրբեջանի իշխանությունները վերջերս ձերբակալել են երկրի վերջին անկախ լրատվամիջոցի՝ «Թուրան»-ի տնօրեն Մեհման Ալիևին՝ դրամաշնորհների վերաբերյալ երկրի օրենքները խախտելու համար»,-գրել է թերթը:
Պարզվում է՝ մամուլի ազատության օրվանից առաջ Ալիևը հայտարարել է, որ կառավարությունը դեռևս երեք տարի առաջ խնդրել է իրեն՝ «Թուրան»-ի լրագրողներ ընտրել, որոնք պետք է անվճար բնակարաններ ստանան: Սակայն վերջինս մերժել է՝ նշելով, թե իբր լրագրողները պետք է անկախ մնան և որ կառավարությունից նվերներ ստանալը հավասարազոր է կաշառք վերցնելուն:
«Թուրան»-ի տնօրենի օրինակը միակը չէ: Ադրբեջանում այլ լրագրողներ և բլոգերներ շարունակում են մնալ բանտերում:
«Նրանք պետք է ազատ արձակվեն, և ոչ մեկ չպետք է խաբվի ազատ մամուլի մասին նախագահի խոսքերին, ոչ էլ լրագրողներին կաշառելու նրա պրակտիկային: Ճշմարտությունը հնարավոր չէ բանտարկել կամ կաշառել»,-գրել է The Washington Post-ը։