|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են կնոջ, իսկ հյուրասենյակի հատակին՝ տղամարդու դի։ Ոստիկանները պարզել են մահացածների ինքնությունը՝ նրանք են 90-ամյա Գոհար Մանուկյանն ու 56-ամյա Գևորգ Համբարձումյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին։