Ուկրաինայի նախագահական ընտրություններում ժամը 15-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 45 տոկոսը
Ուկրաինայի նախագահական ընտրություններում ժամը 15-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 45 տոկոսը, հաղորդում է Ուկրաինայի ԿԸՀ-ն: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Այսօր Ուկրաինայում ընթանում են նախագահական ընտրություններ, սա երկրորդ փուլն է, որում երկու թեկնածու են մասնակցում` գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Զելինսկին: համաձայն սոցհարցման տվյալների, Զելինսկուն քվե են պատրաստվում տալ ընտրողների 70 տոկոսը, իսկ Պորոշենկոյին` 25 տոկոսը: