Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։
Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։
Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառուսական հերթական դոզան սրսկել ու ասել, որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։
Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։
Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, որը ենթադրում էր նաեւ ռազմական տեխնիկայի աջակցություն։
Ավելին. Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։
Ես մի բան չեմ հասկանում. սրանք անուղե՞ղ են, թե՞՝ անկարող։
ՌԴ-ին սպառնալիք են համարում, ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան, Արեւմուտքի ու Ալիեւի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են, որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։
Սպառազինություն տա, որ ի՞նչ անեք. նվիրե՞ք Ալիեւին, որ ցուցադրի Բաքվի պարադին։
Հիմա ասե՞մ, կասեն էլի նախկիններին հիշեց։
Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել, «Իսկանդեր» է մատչելի գնով տվել, իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։
Ու այսքանից հետո մնացել եք, որ ի՞նչ անեք»։