կարևոր
3376 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-10 10:19
Քաղաքական

«ՄԼ Մայնինգ»-ի գործունեությունը՝ խնդիր. ինչ վիճակում է դատարանի ճանապարհը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին:

Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս վնասում են ճանապարհները, որն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում եւս երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են եւ միայն սրանով չեն սահմանափակվում:

Պարբերաբար «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա այս ընկերության գործունեությանն ու առկա դժգոհություններին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում