կարևոր
3859 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 17:42
Քաղաքական

Փաշինյանը պետք է իշխանության չլինի, որ Հայաստանը լինի. Անդրանիկ Թևանյան

«Վաշինգթոնում, շատերի տպավորությամբ, քննարկվում է Արցախի հարցը, բայց այն արդեն փակված է՝ Փաշինյանի ու Ալիևի համաձայնության արդյունքում: Դա Պրահայում է տեղի ունեցել՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին»,- «Օրագիր» հաղորդման եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնում քննարկվում է ուրիշ հարց. «Քննարկվում է, որ ՀՀ-ը պետք է հայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի կողքին, որովհետև ԱՄՆ-ի խնդիրը՝ այս տարածաշրջանից ՌԴ-ին հեռացնելն է և Իրանի դեմ պլացդարմ սարքելը»,- ասաց պատգամավորը:

«Երբ Փաշինյանն ասում է՝ անվտանգության ճարտարապետություն, նկատի ունի՝ իր անձնական անվտանգության ճարտարապետությունը: Սիրելի՛ ժողովուրդ, Փաշինյանն առաջարկում է ընտրություն կատարել իր ու Հայաստանի միջև, ասում է՝ որպեսզի ես փրկվեմ, ՀՀ-ը պետք է գնա, Թուրքիայի ու Ադրբեջանի ոտքերի տակ հայտնվի, համաձա՞յն եք արդյոք դրան, ինքն, ըստ էության, այդ հարցն է տալիս ու ասում, որ հայ ժողովուրդը պետք է համաձայնի փրկել Փաշինյանին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Նրա խոսքով՝ դա սխալ ընտրություն է. «Փաշինյանին պետք է փոխենք, որպեսզի պահենք Հայաստանը»,- հավելեց  պատգամավորը: