Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Մայր Հայաստան»-ը քաղաքացիական նախաձեռնություն էր սկսել՝ ստորագրահավաք՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացմանը: Այսօր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ամփոփեց ստորագրահավաքի արդյունքները:
«Անհրաժեշտ էր 8200-ի կարգի ստորագրություն, բայց մենք կրկնակիից ավել հավաքեցինք՝ 17000 ստորագրություն: Օրենքը նախատեսում է, որ եթե նախագիծը՝ մեր մշակած տրանսպորտի գնի վերաբերյալ, որը արդեն քաղաքացիների անունից է լինելու, մերժվի, ապա հարցը, օրենքով սահմանված կարգով, կարող է արդեն դրվել հանրաքվեի, և այդ դեպքում անհրաժեշտ է լինելու Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 10 տոկոսի մասնակցությունը ստորագրությանը, որից հետո արդեն հարցը կդրվի հանրաքվեի»,- նշեց Թևանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։