կարևոր
2812 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-13 14:40
Քաղաքական

Հայաստանը՝ սեղանի վրա. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանը՝ սեղանի վրա. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ․ Անդրանիկ Թևանյան

2018-ին Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու մասին խոսող և 2021-ին Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքար խոստացող Նիկոլ Փաշինյանն այժմ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Նա պատրաստ է հանձնել նաև Հայաստանի տարածքները (մի մասն արդեն հանձնած է):

Ինչ վերաբերում է բանակցային սեղանին, ապա դրա շուրջ ոչ միայն Արցախը, այլ նույնիսկ Հայաստանը չկա: Հայաստանը սեղանի վրա է:

Փաշինյանն Ալիևի հետ հանձնելու թեմաներն է քննարկում ու մեր երկրի ներսում ձգտում փաթեթավորել այդ հանձնումները «խաղաղության» կեղծ լոզունգի տակ:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայով աշխարհաքաղաքական մրցակցող հարթակներում (ռուսական ու արևմտյան հարթակներ) քննարկելով՝ ՀՀ օրվա իշխանությունը միայն պարտություններ է գրանցում մեզ համար և լայն հնարավորություններ ստեղծում Ադրբեջանի համար:

Մոսկվայի ու Վաշինգտոնի մրցակցության արանքում Ալիևն առևտրի լայն հնարավորություններ է ստացել երկու կողմի հետ, քանզի Փաշինյանը, «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» ծրագրի շրջանակներում, իր գրպանում է

Հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից ոչ մի դրական ակնկալիք չի կարող լինել: Մենք միայն վնասներ ենք ստանալու, քանզի օրակարգը բացառապես ադրբեջանական է:

ՀՀ անունից բանակցողի փոփոխությունը և մեր երկրի անվտանգության ապահովումը միակ օրակարգն է, որը կարող է լեգիտիմ համարվել, քանզի ոչ լեգիտիմ է Նիկոլ Փաշինյանը և նրա վարած քաղաքականությունը:

 

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր