կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 20:00
Քաղաքական

Ի՞նչ է ձեզ համար իրենից ներկայացնում ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին

Շատ է հիշատակվում ամենատարբեր պաշտոնյաների, որոնք իրենց պաշտոններից ելնելով պետական գաղտնիքների են տիրապետում և նրանք չեն կարող որևէ տեղեկատվություն ներկայացնեն, քանի դեռ քրեական գործեր հարուցված չեն։ Եվ ճիշտ կլիներ, որ առերևույթ պետական դավաճանության մասին ներկայացված հաղորդմանը միանար նաև կառավարությունը, որպեսզի այս բոլոր հարցերի պատասխանները իմանայինք։

Պաշտոնը ստանձնելուց պաշտոնյաները երդվում են, դուք 2 անգամ երդվել եք։ Պարոն Փաշինյան, երդման մեջ կենտրոնական թեմաներից մեկը տարածքային ամբողջականության և ՀՀ սահմանների անխախտելիության ապահովվումն է։ Դուք կարո՞ղ եք ամբիոնից ասել, թե ձեր համար ինչ է իրենից ներկայացնում ՀՀ տարածքային ամբողջությունը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։