կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 13:17
Քաղաքական

Ալիևը փաստացի սպառնացել է պատերազմ սկսել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ալիևը փաստացի սպառնացել է պատերազմ սկսել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են ռեւանշիզմի մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա մենք ստիպված կլինենք նման քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Արցախից զավթված Շուշի քաղաքում տեղի ունեցած, այսպես կոչված, «Աշխարհի ադրբեջանցիների  համագումարում»։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրների նկատմամբ։

«Չնայած պատերազմի ավարտին՝ Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել: Բայց ես վստահ եմ, որ դրանք կդադարեն: Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի և աշխարհի հայերի տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրներից, բայց մենք էլ մեր տարածքը ոչ մեկին չենք զիջի»,- հավելել է Ալիևը։

Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը գրել է, որ սա, ըստ էության, ռազմական գործողություններ սանձազերծելու սպառնալիք է, վերջնագիր է՝ ուղղված հայերին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահի խնդրանքը Ալիևին՝ մեղմել իր ոգևորությունը Ուկրաինայում պատերազմի ժամանակ, հավանաբար, արդեն չի աշխատում, կամ Բաքվում ձեւացնում են, թե չի աշխատում։

«Ամեն դեպքում, Հայաստանին պետք է պատրաստվել պատերազմի, պաշտպանել իր սահմանները։ Հակառակ դեպքում՝ օսմանցիների կողմից հրահրված «անդրկովկասյան թաթարները» կրկին հայերի վրա կհարձակվեն։ Իսկ թույլերին ծեծում են։ Եվ Փաշինյանի ոչ մի մկկոց ու ընդդիմության հանրահավաք Երևանում չեն շտկելու իրավիճակը։ Պայքարել է պետք, և ամենից առաջ հայությունն ինքը պետք է պայքարի իր Հայրենիքի համար»,- գրել է Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցում ադրբեջանցիների հրթիռակոծությունից վիրավորված Կոտենոկը: