Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետք է դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը։ Պրոբլեմն այն է, որ այստեղ կա երկու կոմպոնենտ՝ քաղաքական կամք՝ խաղաղության հասնելու համար, եւ խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասներ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ որքանո՞վ մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձեւավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի ու նրա ժողովրդի համար: Գլոբալ անորոշությունների ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ մեր անորոշությունները դառնում են կրկնակի։ Մենք ականապատ դաշտի միջով ենք քայլում, բայց պետք է արձանագրենք՝ որքան քայլում ենք ականապատ դաշտի միջով, այնքան ականները խտանում են, ու սա մեզնից պահանջում է լրացուցիչ ջանքեր, շրջահայացություն եւ ճկունություն»,- ասում էր Փաշինյանը։
Նրա պնդմամբ՝ միջազգային իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա։ Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունեցել նաեւ միջազգային իրադրության հետագա զարգացման վրա։ Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համակարգերը դեֆորմացվել են, դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ առերեսվում ենք լրացուցիչ անվտանգության մարտահրավերների։ «Այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունը եւ կայունությունը տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։ Հայաստանի ռազմավարական խնդիրն է՝ այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել, բերած անհարթությունները հարթել»,- ասաց նա՝ նաեւ անդրադառնալով Երեւանում «Նեմեսիս»-ի գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող արձանի տեղադրման շուրջ Թուրքիայի դժգոհությանը։ Թուրքիան, հիշեցնենք, փակել է Հայաստանի համար Թուրքիայի օդային սահմանը։
«Ես նախ ուզում եմ վերադառնալ հայրենասիրության մոդելի վերաբերյալ քննարկումներին, որի մասին ես մի քանի օր առաջ կրկին խոսեցի։ Հիմա մի դեպքում ասում ենք, թե տեղը շատ նեղ է, մենք չենք կարողանում ապրանքներ արտահանենք։ Այդ անցակետերը, այո, բացվում են, փակվում են եւ այլն։ Ու այնպես չէ, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն ազդում։ Օրինակ, մենք առերեսվո՞ւմ ենք, թե այս կոնտեքստում ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի բացումն ինչ ազդեցություն է ունեցել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ հարցում մենք լուրջ խնդիրներ ունեցել ենք ու շարունակում ենք ունենալ։ Ու այնպես չէ, որ միայն արեւմտյան ուղղությունից ենք մենք արձանների հետ կապված արձագանքներ ստանում»,- նշեց Փաշինյանը։ Հաջորդ մտքերն ավելի տարօրինակ էին։
«Ինչո՞ւ մեր երկրի 30 տարվա անկախության ընթացքում արքաների արձաններ չկան։ Հարց եմ տալիս։ Որովհետեւ հայրենասիրության մեր մոդելը պետական չէ։ Ինչո՞ւ է ներմուծված։ Հայրենասիրության մոդելի առանցքը հայկական պետականությունը չի, իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետականության սիմվոլն է: Սա է սաղ պրոբլեմը։ Մեր խորքային հայրենասիրությունը դրա մասին է, որ մենք չենք կարող ինքնիշխան պետություն ունենալ, որովհետեւ չենք կարող մեզ պաշտպանել»,- ասաց վարչապետը, որն օրեր առաջ էլ զարմանք էր ապրել, թե ինչու քաղաքացիներն իրենց տան պատերին չեն փակցնում Արագածի նկարը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում