|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։
Նրա խոսքով` գրագետ մենամարտ է անցկացրել նաև 54 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, ով առավելության է հասել Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։
60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը շատ վստահ պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին։ Օրվա վերջին հաղթանակը տոնեց 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որը պարտության մատնեց իսրայելցի Ահմեդ Ջաբարին։ Ընդ որում մեր մարզիկը երկու անգամ մրցակցին ենթարկեց նոկդաունի։
Ապրիլի 27-ին մրցումների 3-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։