|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում հերթական հաղթանակները տոնեցին առաջատարները:
«Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Վիլյառեալ»-ին: Տանտերերը Կանի` 45՛, և Տրիգուերոսի` 55՛, խփած գոլերի շնորհիվ 2 գնդակի առավելություն ստացան, սակայն կատալոնացիները կարողացան կամային հաղթանակ տոնել: Գաբրիել Պաուլիստայի` 65՛, և Մաթեո Մուսաչիո` 78՛, ինքնագոլներից հետո Լեո Մեսսին 83-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:2:
Մադրիդի «Ատլետիկո»-ն արտագնա խաղում «Մետսալիա» մարզադաշտում մրցեց «Վալենսիա»-ի հետ: Հանդիպման 43-րդ րոպեին Ռաուլ Գարսիան դարձավ այս խաղի միակ գոլի հեղինակը: Մադրիդիցիները հերթական հաղթանակը տոնեցին՝ ևս մեկ քայլով մոտենալով չեմպիոնությանը:
35-րդ տուրից հետո առաջատար «Ատլետիկո»-ն ունի 88 միավոր, «Բարսելոնա»-ն 84 միավորով 2-րդն է, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը 82 միավորով եզրափակում է եռյակը, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: