|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քիչ առաջ Մարտունու մարզադաշտում ավարտվել է Արցախ-Սեկեյի Լանդ ֆուտբոլային խաղը: Արցախի հավաքականը երկրորդ կիսաեզրափակչում 2-1 հաշվով հաղթել է մրցակից թիմին:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`առաջին խաղակեսն ավարտվել է 0-0 հաշվով: Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին հաշիվը բացել է Սեկեյի Լանդի հավաքականը:Այնուհետև 75-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Արցախի հավաքականը: Իսկ 93-րդ րոպեին Արցախի հավաքականը խփել է երկրորդ գոլը` հաղթելով Սեկեյի Լանդի թիմին:Մեզ հետ զրույցում CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդն ասել է, որ առաջնությունը կազմակերպված է բարձր մակարդակով: «Շատ ուրախ եմ, որ Արցախում կայացած մրցաշարը հնարավորություն է տվել ոչ միայն ֆուտբոլիստներին մրցելու, այլև ֆուտբոլի սիրահարներին վայելելու դիտարժան խաղեր»,- նշել է Պեր-Անդերս Բլինդը:Արցախի հավաքականի 10-րդ համարի ֆուտբոլիստ, գոլերից մեկի հեղինակ Արսեն Սարգսյանն էլ ասել է, որ հաղթանակի սպասում են ամեն խաղի, և բացառություն չէր նաև այսօր կայացած խաղը:«Այս մի քանի օրերի ընթացքում կայացած խաղերը հնարավորություն տվեցին գնահատելու մեր ուժերը: Արցախցիների համար սա մեծ տոն է և պարգևել է դրական լիցքեր:Սակայն եղան նաև բացասական լիցքեր, քանի որ խաղերից մեկում կրել ենք պարտություն: Առջևում ունենք ևս մեկ խաղ, որը փորձելու ենք հաղթել»,- ավելացրել է Ա. Սարգսյանը: