Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի դե ֆակտո վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Շարքային քաղաքացիների համար նման հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, քանի որ նրանք այնքան էլ չեն հասկանում, թե ինչ է դա նշանակում: Ուստի կարևոր է թվում լիկբեզ անցկացնելը, որին կարող են միանալ հայկական ԶԼՄ-ները։ Տելեգրամի իր էջում նման դիտարկում է արել քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Ներքոհիշյալ քողարկված ձևակերպումների տակ հասկացվում է Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանի կազմ:
1. Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչումը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմք:
Նման հիմքի ընդունումը նշանակում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների քննարկում միութենական հանրապետությունների սահմանների հիման վրա։ Այսպես, ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում։
2. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում: Սա բանակցությունների հիմքում ընկած սկզբունքներից մեկն է միայն։ Մյուս գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր։ Իսկ եթե երկրորդը չի հիշատակվում, ուրեմն հիմք է ընդունվել Բաքվի դիրքորոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում։
3. Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխիքների քննարկում: Նման «երաշխիքներ» ասելով հասկանում են, որպես կանոն, Բաքվի կողմից տրված խոստումները։ Ավանդաբար հայկական կողմի դիրքորոշումը ելնում էր նրանից, որ երաշխիքներ կարող են գոյություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կոնկրետ որոշակի կարգավիճակի հիման վրա։ Եթե տեքստում կամ հայտարարության մեջ ոչ մի տեղ գրված չէ «կարգավիճակի» մասին, նշված չեն "երաշխիքները", ուրեմն այս դեպքում էլ խոսքը գնում է Արցախը Ադրբեջանի կազմ հանձնելու մասին։
4. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտներ չկան։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը համարվում էր ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը, այլ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելն Ադրբեջանի պայմաններով։ Այսինքն՝ Արցախը Ադրբեջանին հանձնելը։ Միայն դրանից հետո Անկարան համաձայնեց քննարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այսինքն, եթե խոչընդոտներ չկան, ուրեմն Հայաստանը համաձայնել է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի կազմ։
5. Լաչինի միջանցքի ապաշրջափակումը Ադրբեջանի և Ռուսաստանի իրավասությունն է։ Նման ձևակերպումը վկայում է այն մասին, որ այսօրվա Հայաստանը կապ չունի Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ուստի չի միջամտում եռակողմ հայտարարության խախտումներին (թեև դա փաստաթղթի մաս է կազմում)՝ դրանով իսկ ընդունելով, որ Արցախի խնդիրները Ադրբեջանի գործն են»,- գրել է Մելքոնյանը։