կարևոր
5611 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 22:13
Քաղաքական

Մհեր Սահակյանն արտահայտել է բոլոր մարդկանց դիրքորոշումը. Քրիստինե Վարդանյան

Կարծում եմ, որ երբ ՔՊ-ն էլ մենակ է մնում սենյակում, որտեղ չկան տեսախցիկներ և երբ գլխավոր դատախազն էլ իրեն հրաման տվողների հետ մենակ է մնում, իրենց մոտ էլ են հարցեր առաջանում, թե արդյո՞ք կարողանալու են տասնյակ հազարավոր քաղաքացիների ձերբակալել կամ քրեական գործեր հարուցել։ Այս մասին «AntiFake Զրույց» հաղորդման շրջանակներում Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում, խոսելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի և այլ ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների մասին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը։ 

Վարդանյանը, խոսելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նոր մեղադրանքի մասին, նշեց, որ հազարավոր քաղաքացիներ նույնաբովանդակ գրառումներ են արել` պաշտպանելով Մհեր Սահակյանին։

Նրա խոսքով` իշխանություններն ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների գործիքակազմ կիրառելով, փորձում են ուղերձ հղել հանրությանը, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ է լինում, երբ քաղաքացին հանդես է գալիս ընդդեմ իշխանությունների, սակայն, ըստ Վարդանյանի, դա արդյունավետ չէ։ 

«Պատմությունն է ցույց տվել, որ բռնաճնշումներով հասարակական զայրույթը հնարավոր չէ կանխել»,- ասաց նա։ 

Վարդանյանը խոսեց նաև ընդդիմության անելիքների մասին՝ շեշտելով, որ ընդդիմությունը պետք է շարունակաբար աշխատի հանրության հետ և որ ձախողումների մեղավորությունը կրում է ոչ թե հանրությունը, այլ քաղաքական էլիտան։ 

Անդրադառնալով Արցախում և Հայաստանի սահմաններին կատարվողին՝ Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանը սեփական կամքով, չհայտարարված ձևաչափով իրականացնում է դելիմիտացիա և դեմարկացիա, որին իշխանությունները հանցավոր կերպով որևէ բան չեն հակադրում։

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուր` AntiFake.am