կարևոր
4999 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-02 13:02
Քաղաքական

24 ժամից ավել պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է անազատության մեջ. Քրիստինե Վարդանյան

24 ժամից ավել պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է անազատության մեջ. Քրիստինե Վարդանյան

«Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն չկար մեկը, որ պայքարեր ինձ համար»

24 ժամից ավել պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է անազատության մեջ։

Մի երկրում, որտեղ ազատության մեջ են մեր հողերը հանձնողները, զոհվածների մասունքներն անարգողները, հղի կնոջը վրաերթի ենթարկածները, 2022 թ․ ցուցարարների դեմ հատուկ միջոց կիրառածները, Եռաբլուրում զոհվածների ծնողներին գետնով քաշ տվողները, ոչ իշխանական պատգամավորների վրա տասնյակ տեսախցիկների առջև հարձակվողները․․․

Շատերն այս փաստի վրա ուշադրություն հրավիրելը համարում են մեր ներկա անվտանգային խնդիրներից շեղման փորձ, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է՝ նման գործողություններ անհետևանք անելու պատճառով է, որ նրանք կարողանում են անխափան ավարտին հասցնել իրենց գործը։

Մհեր Սահակյանը այս պահին բոլորիս փոխարեն իր վրա է կրում իշխող ուժի բռնատիրական հակումների ողջ ծանրությունը։ Դա անում է առանց տրտնջալու։ Սակայն այս թեմայով հանրային արձագանքը շատ բան է կանխորոշելու։

Այդ պատճառով ամեն կերպ Մհեր Սահակյանին աջակցություն ցուցաբերելը և կատարվողի մասին դիրքորոշում հայտնելը հիմա չափազանց կարևոր է։

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր