|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԵՄ-ի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում նույնն է` այն ռազմական լուծում չունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին:
«Եվ սա այն դիրքորոշումն է, որը հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին հերթին մենք հավատացած ենք, որ որևէ ռազմական լուծում չկա այս հակամարտությանը, այն միայն խաղաղ ճանապարհով կարող է կարգավորվել: Երկրորդ՝ մենք մեծապես սատարում ենք Մինսկի խմբի գործողություններին»,- նշեց դեսպանը՝ շեշտելով, որ որևէ պատճառ չկա անհանգստանալու, թե ԵՄ-ն իր դիրքորոշումը փոխում է: «Ես վստահ եմ, որ բազմաթիվ ընդհանուր հայտարարություններ կլսեք, որոնք արծարծված են նաև Ընդլայնված գործընկերության համաձայնագրում, և որոնք բացատրություն կտան շահարկումներին: Պետք չէ շահարկել, քանի որ ԵՄ-ն չափազանց կառուցողական է, նույնիսկ իր այդ դիրքորոշումն արտահայտել է տարբեր ձևակերպումներով, խոսքերով, սակայն դիրքորոշումը չի փոխվել: Մեզ վստահեք»: