կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 15:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները, ուղիղ հրահանգ կատարելով, պատանդ էին վերցրել մարդկանց․ Քրիստինե Վարդանյան

Մեր խնդիրը Ոստիկանության հետ չէ՝ խնդիրը աբսուրդի աստիճանն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ, որը քիչ առաջ շրջափակել էին կարմիրբերետավորները։

«Մենք այսօր ականատես եղանք, որ ոստիկանները, ուղիղ հրահանգ կատարելով, պատանդ էին վերցրել մարդկանց, և այդպիսով փորձում էին կանխել երիտասարդների բողոքի ակցիաները․ սա աննախադեպ բան է»,-ասաց նա։

Երևի իրենք էլ հասկացան իրենց արածի աբսուրդը, նշեց Քրիստինե Վարդանյանը, որովհետև չի կարող որևէ ապօրինություն երիտասարդներին հետ պահել բողոքի գործողություններից։

Մինչ այդ դաշնակցական երիտասարդները խաղաղ իրազեկման ակցիա էին իրականացնում Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, որից հետո ոստիկանները մոտեցան և շրջափակեցին երիտասարդական կենտրոնը։ Ապա գրոհեցին շենքի վրա և սկսեցին բեման ենթարկել բոլոր այն երիտասարդներին, ովքեր դուրս էին գալիս շենքից։

Մանրամասն՝ տեսանյութում․