|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Անկարան և Մոսկվան շարունակելու են համագործակցությունը ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության գործում: Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ զբոսաշրջային այս շրջանում իրենք անելու են հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների առողջությունը: