|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը բանից պարզվում է էնքան պարապ է, որ կարողանում է ժամերով կանգնել 34/06 ընտրատեղամասի մոտ: Այս մասին ահազանգում է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:
«Ընտրողների կամքի վրա ազդեցություն գործելու էս մեխանիզմը մինչև 2018թ.-ը կիրառվում էր թաղի բառադիների մակարդակով, հիմա «իրավիճակ է փոխվել»»,- գրել է նա:
Ավելի վաղ Սիսիանում բազմաթիվ ընտրախատումների մասին էր ահազանգել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: