Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում, ըստ ընթացակարգի, ապրիլի 15-ին պետք է տեղի ունենար համայնքապետարանի աշխատակազմի թափուր պաշտոնների՝ աշխատակազմի ղեկավարի, ֆինանսատնտեսական բաժնի պետի, քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ մրցույթը։ Համայնքի ղեկավարի ժպ՝ ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը մրցույթը միտումնավոր տապալել է, քանի որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի համար մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ աշխատակազմի նախկին ղեկավար Վաչագան Միրաբյանը, որի հաղթելու հավանականությունը մեծ էր։
Մրցութային հանձնաժողովի 6 անդամների ընտրության օրը՝ ժամը 11։00-ի դրությամբ, ներկա է եղել երկու հոգի՝ Արմեն Խաչատրյանը եւ Գեւորգ Գեւորգյանը։ Հանձնաժողովի անդամներից՝ Սիսիանի ղեկավարի ժպ-ն այդ օրն ընդհանրապես աշխատանքի չի եկել, եւ գործուղման մասին կարգադրություն էլ չկա։ Մարզպետարանի երկու ներկայացուցիչները պատճառաբանել են, թե մեքենան ճանապարհին փչացել է, եւ ներկայացել են երկու ժամ ուշացումով, երբ արդեն արձանագրություն է կազմվել, որ նիստը չի կայացել։ Հանձնաժողովի մյուս անդամը Սիսիանի քոլեջի տնօրենն է՝ Հրանուշ Բաղդասարյանը, որի ներկա չլինելը մինչ օրս չի պարզաբանվել։
Սիսիանից դեպքին արձագանքում են՝ սիսիանցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ձեռագիրն է, Սիսիանի բոլոր պետական կառույցները, այդ թվում՝ նաեւ ուսումնական հաստատությունները ուզում է վերածել ՔՊ-ական որջի, որի հիմքը Կարեն Համբարձումյանը դրել է՝ կնոջ հորեղբոր տղային՝ Արմեն Հակոբջանյանին, Սիսիանի համայնքապետի ժպ նշանակելով։
Մրցույթը տապալելուց հետո 10-օրյա ժամկետում պիտի կայանա կրկնամրցույթ, որը տեղի կունենա ապրիլի 25-ին։
Տե՛ս նաեւ՝
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնակոթի դպրոցում անկառավարելի վիճակ է, գործադուլ եւ դասադուլ է հայտարարվել