|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բելառուսում ռուսական Ս-400 համակարգերի տեղակայման հնարավորության հարցը կլուծվի երկու պետությունների անվտանգության ապահովման շրջանակներում՝ ռացիոնալության տեսանկյունից. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա նպատակահարմարության խնդիր է՝ երկու պետությունների և մեկ Դաշնային պետության համատեղ անվտանգության շահերի ապահովման տեսանկյունից: Ղեկավարությունը համապատասխան որոշում կկայացնի»,- ըստ Gazeta.ru-ի՝ ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Պեսկովը չի նշել նաև Բելառուսին Ս-400-ի առաքման հնարավոր ժամկետները, ինչպես նաև այն, թե արդյո՞ք ռուսաստանյան անձնակազմը կսպասարկի համակարգերը, եթե դրանք տեղակայվեն հանրապետության տարածքում:
«Ռազմատեխնիկական համագործակցության թեման մշտապես առկա է ամենաբարձր մակարդակով ռուս-բելառուսական շփումների ընթացքում: Այս համագործակցությունը նույնպես կզարգանա»,- ընդգծել է նա: