Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեց ու տեղեկատվական համակարգը։
Իր օրհնությունը բերելով նորնշանակ դեսպանին՝ Նորին Սրբությունը մաղթեց վերջինիս արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել զորացման։
Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում նաև քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ հայ և վրաց ժողովուրդները պահպանել են իրենց գոյությունն ու ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Վրաստանի հայ համայնքի կարևոր ներդրմանը երկրի առաջընթացին:
Դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Նորին Սրբությանը փոխանցելով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի ողջույնները, հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում։
Զրույցի ընթացքում դեսպանը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: