Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանն այսօր նախատեսում է մամուլի ասուլիս հրավիրել: Միայն այդքանը բավարար է, որպեսզի որոշակի մտահոգություններ լինեն: Չէ՞ որ դեռ չի եղել նրա մի որևէ ասուլիս, առնվազն այդ կարգավիճակում, որի ժամանակ մի որևէ չարագուշակ բան չասվի, մի որևէ վտանգավոր հայտարարություն չհնչի, կամ որից հետո մի նոր փորձանք չլինի: Ի՞նչ ունի ասելու այս անգամ, այդ ի՞նչ «բացեր» են մնացել, որ անիմաստ ժամավաճառության ու Փաշինյանի մենախոսության վերածված կառավարության նիստերում չի ասել:
Ի՞նչ ուշագրավ, վախենալու զարգացումներ են մեզ սպասվում: Դժվար է ասել, կերևա... Բայց մի հանգամանքով այն հաստատ ուշագրավ է. Նիկոլ Փաշինյանի ասուլիսի բառացիորեն նախօրեին նրա արդարադատության նախարարը հայտարարեց, որ իր գլխավորած հիմնարկը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, մասնավորապես՝ ստի դետեկտոր (պոլիգրաֆ)»: Նա խոսել է նաև փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար հատուկ սարքավորում ևս ձեռք բերելու մասին: Պատահականությո՞ւն է: Իցիվ թե... Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հարմար առիթ՝ ստի դետեկտորը փորձարկելու համար, հազիվ թե ունենան: Ճիշտ է, մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանի «վրա» ստի դետեկտորն ուղղակի «կվառվի», կփչանա, իսկ երաշխիք, որ արդարադատության նախարարին պետական միջոցների անիմաստ ծախսերի մեջ չեն մեղադրի, չկա:
Ի դեպ, հետաքրքիր է, որ նա «ստի դետեկտորը» համարում է գերժամանակակից սարք, այն դեպքում, երբ նման սարքեր փորձարկվել են դեռ 19-րդ դարավերջին, իսկ պոլիգրաֆը 20-րդի կեսերից է հանրահայտ: Թեպետ, ի՞նչ իմանաս, միգուցե Փաշինյանի կառավարության համար դա իսկապես էլ «գերժամանակակից սարք» է: Չէ՞ որ այդ կառավարության ղեկավարը ԱԱԾ-ի միջոցով «սատանա բռնելու» հրամաններ էր տալ իս: Ի դեպ, մյուս սարքավորումներով էլ կարող են հետազոտել 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ ստորագրությամբ ու ստորագրողով հանդերձ: Սպասվելիքները՝ նույնպես: Մի խոսքով՝ արհեստական բանականությունը հետևում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ու... ֆազերը գցում է, հեղուկ-բյուրեղներն էլ քարանում են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում