Տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Կարեն Վերանյանը գրում է.
«Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ.
Ու ոնց են սա Իսրայելի իշխանությունները մեկնաբանում, բիզնես?? Սա Իսրայելի շատ հեռահար տանող ստրատեգիկ սցենար ա, որով փորձում է`
1. ապակայունացնել Հարավային Կովկասը
2. Սեղմել Իրանի շուրջ օղակը
3. Թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում` Վաշինգտոնի լուռ համաձայնությամբ ու անուղղակի ներքաշմամբ
Իսրայելը շարժվում ա երկակի ստանդարտներով. Մի կողմից հայտարարում ա, որ այսօր իր համար առաջին գլխավոր հակառակորդը Թուրքիան ա, այլ ոչ թե Իրանը ու դիմակայում ա Անկարային Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովում. Մյուս կողմից, ակտիվորեն գերժամանակակից սպառազինություն ա մատակարարում այս օրերին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին. Ինչպես սա հասկանալ, եթե ոչ երկակի ստանդարտներ.
Հայկական կողմը քանիցս հայտարարեց, անթույլատրելի ա գերժամանակակից սպառազինության մատակարարումը ավտորիտար Ադրբեջանին, այն էլ` ռազմական գործողությունների օրերին, այն էլ` երբ Ալիևը թիրախավորում ա Արցախի խաղաղ բնակչությանը.
Ուստի, այն ինչ անում է Իրանը` Մերձավոր Արևելքում Իսրայելին զսպելու նպատակով, արդարացի ա և ելնում ա միջազգային իրավունքից.
Какой привет, такой и ответ..»։