Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն գարնան փոս են փորում, ծառ տնկում ու գնում, թե հետո ո՞վ է այդ ծառերը ջրելու, պարզ չէ: «Այդպես չի լինի, բարի եղեք նաև ջրել ձեր իսկ տնկած ծառերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Նա նշեց նաև, որ ինքը, օրինակ, ապրում է Ադոնցի փողոցում և շենքի դիմաց տնկած ծառերն ինքն է ջրում:
«Ուզում են Երևանը տուրիստական կենտրոն լինի, բայց տիրություն չեն անում քաղաքին: Քայլում ես կենտրոնով և տեսնում, որ մայթերի սալիկները թռած են: Բացի այդ` կառուցապատումը կիսատ են թողել. շենքեր կան, որ սկսել են կառուցել, բայց այդպես էլ թողել են: Բայց պիտի ասեմ նաև, որ ինձ հիացնում է Երևանի կառուցապատումը, թեև դա չի նշանակում, որ խնդիրներ չկան: Մենք մի խնդիր ունենք` հինն ու հնացածը պետք է իրարից տարբերենք: Բայց, դրան զուգահեռ, ինձ մտահոգում է այն, որ երբեմն ճարտարապետները Երևանին մատների արանքով են նայում և չեն նայում որպես ապագայի քաղաքի»,- ասաց գրականագետը: