|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ-ը և Եվրոպան հեռանում են իրարից, և հարաբերություններում փոփոխությունները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց առաջ: Այդ մասին Handelsblatt-ում գրում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը. հայտնում է Газета.ру-ն:
Ըստ Մաասի` անհրաժեշտ է ստեղծել «միասնական Եվրոպա» և գործել հավասարակշռված գործընկերության հիման վրա: Նրա խոսքով` Եվրոպայի շահերից է բխում Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական մասի ամրապնդումը:
«Դա անհրաժեշտ է անել ոչ թե Թրամփի մաքսատուրքերի պատճառով, այլ այն պատճառով, որ Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել Վաշինգտոնի վրա նույնքան, որքան նախկինում»,- գրում է նախարարը: