|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Վրացական երազանք»-ի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ստիպել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին լքել պաշտոնը` պատժելով Մառնեուլի բնակչին: Նման կարծիք հայտնել է Վրաստանի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին. հայտնում է newsgeorgia.ge-ն:
Սահակաշվիլին կարծում է, որ վարչապետի պաշտոնանկության մասին Իվանիշվիլին բարձրաձայնել է դեռևս հունիսի 12-ին` իշխող կուսակցության հանդիպման ժամանակ: Կվիրիկաշվիլին չի ցանկացել հրաժարական տալ Իվանիշվիլիի պահանջով, սակայն երեկոյան իրավիճակը փոխվել է: Ըստ Սահակաշվիլիի` առիթը դարձել է տեսանյութը, որում երևում էր`ինչպես են ծաղրել Մառնեուլի բնակչին, ով ոչ կոռեկտ էր արտահայտվել Բիձինա Իվանիշվիլիի և Մառնեուլի` ազգությամբ ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովի հասցեին: Նրան ստիպել են հրապարակայնորեն ներողություն խնդրել, ջղայնանալ կնոջ վրա և լվացվել սեփական մեզով:
Հիշեցնենք, որ երեկ մենք հայտնել ենք, որ Աբազովը ձերբակալվել է: