կարևոր
2500 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-08 09:32
Քաղաքական

Ագրեսիայի հետեւանքները․ «Հրապարակ»

Ագրեսիայի հետեւանքները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Խորհրդարան է ներկայացվել կառավարության (2021-2026 ԹԹ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվություն, որում հատկապես ուշագրավ տվյալներ կան պաշտպանության ոլորտի վերաբերյալ։ Այսպիսով՝ ըստ հաշվետվության՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփելով ագրեսիայի արդյունքում իրականացվող քննությունը ՔԿ-ն հայտարարեց, որ «հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը»։

ՊՆ ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։