Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
«Ողջունելով տիկին Վասալին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և կարևորեց Մարտին Վասալի անձնական ներդրումը երկկողմ փոխգործակցության խորացման գործում:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ միջպետականին զուգահեռ ակտիվորեն զարգանում է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները և իրականացվող համատեղ ծրագրերը: Զրուցակիցները կարևորեցին ֆրանսահայ համայնքի դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման և ընդլայնման գործում։
Մարտին Վասալը ներկայացրեց Բուշ դյու Ռոն դեպարտամենտի ներկայացուցչական պատվիրակության այցելության նպատակը, Բուշ դյու Ռոնի և Հայաստանի մարզերի միջև փոխգործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,-ասվում է հաղորդագրությունում։