Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Շիրակի և Վայոց ձորի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոններից: Այս մասին համապատասխան որոշումները հրապարակվել են e-gov.am հարթակում: Մասնավորապես՝ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի, Նանե Ասատրյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Նանե Ասատրյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018թ.հունիսի 29-ից, Դավիթ Սեխելյանը՝ 2021 թվականի փետրվարի 4-ից:
Հատկանշական է, որ ինչպես վերջին տարիների գրեթե բոլոր ազատումների դեպքում, այս անգամ էլ որևէ պատճառաբանություն կամ հիմնավորում չի նշվում, թե ինչու են վերջիններն ազատվել իրենց զբաեցրած պաշտոններից:
Հավելենք նաեւ, որ Նանե Ասատրյանը ծնվել է 1982թ., Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հեռուստալրագրություն բաժնում: Երկար տարիներ զբաղվել է լրագրողական գործունեությամբ:
Դավիթ Սեխելյանը ծնվել է 1976թ., Շիրակի մարզի Փանիկ գյուղում: Եղել է «ՎՏԲ-Հայաստան բանկ » ՓԲԸ Արթիկի մասնաճյուղ՝ տնտեսագետ, « Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Մալաթիա մասնաճյուղ՝ կառավարիչի տեղակալ և վարկային բաժնի պետ, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ՝ ոչ անձնական պահանջների կարգավորման վարչության մասնագետ: 2012 թվականից հիմնել է սեփական ֆերմերային տնտեսությունը: