Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։
168.am-ի տեղեկություններով` Ժողովրդավարության և Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին ադրբեջանական պատվիրակ տխրահռչակ Թուրալ Գյանջալիևը երկու անգամ խոսքի իրավունք է վերցրել, հիսթերիկ, հակահայկական շեշտադրումներով, կեղծ, մանիպուլյատիվ ելույթներ է ունեցել, որին հայկական պատվիրակության կազմից ընդամենը մեկ հակադարձում է եղել. իրավիճակին արձագանքել է Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Մինչդեռ ադրբեջանցի հիսթերիկ պատվիրակի հակահայկական ելույթի ժամանակ դահլիճում է եղել ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, ով ականջները կախ լսել է` ինչպես է ադրբեջանցի պատվիրակը լուտանքներ թափում բոլորիս ու Հայաստանի հասցեին։
Ըստ էության այս իշխանությունների ներկայացուցիչները Արցախը հանձնում են բոլոր մակարդակներում։
Ի դեպ, հայկական պատվիրակության կազմում Արթուր Հովհաննիսյանը միակ ՔՊ-ականը չի եղել։ Նրա հետ են եղել նաև Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը։ Եվ այն պարագայում, երբ ադրբեջանական պատվիրակը մի նիստի ընթացքում երկու անգամ է խոսք վերցնում, հայկական պատվիրակության կառավարող խմբակցության անդամները համարժեք հակադարձում չեն անում։
Աղբյուրը՝ 168.am