|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լաչինի միջանցքի բլոկադան հեռու է մղում տնտեսական բոլոր զարգացման հնարավորություններից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին։
«Լինելով էկոլոգների խմբակցության անդամ ես ցանկանում եմ հայտնել, որ էկոլոգիան գործիք է դարձել, որովհետև ադրբեջանցիները հենց այդ անվան տակ են փակել ճանապարհը։ Մշակույթի զտման և հայկական ցիվիլիզացիայի զտման փորձեր են այս ամենը, սրանք առաջին քայլերն են։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ պատրաստ ենք օգնելու։ Առաջին հերթին պետք է աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, քանի որ նա չի կարող իներտ մնալ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են, որ երկարաժամկետ դիտորդների ներկայությունը դրական լինի։