Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումներ չի ակնկալում մինչև հաջորդ տարվա կեսերը: Այդ մասին հայտարարել է խոսնակ Մարգարեթ Հարիսը `շեշտելով դրանց արդյունավետության և անվտանգության խիստ ստուգումների կարևորությունը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Վերջինիս խոսքով՝ առաջադեմ կլինիկական փորձարկումներ անցնող հավանական պատվաստանյութերից ոչ մեկն առայժմ արդյունավետության «հստակ ազդանշան» ցույց չի տվել ԱՀԿ-ի կողմից պահանջված գոնե 50%-ի մակարդակում:
Հիշեցնենք, որոշ պատվաստանյութեր անցել են փորձարկումների երրոդ փուլին:
«Այս 3-րդ փուլը պետք է ավելի երկար տևի, քանի որ պետք է տեսնենք, թե որքանով է պատվաստանյութը իսկապեսպաշտպանիչ և անվտանգ: Այդպիսով գործընթացն էլ ավելի է երկարում»,-ասել է Հարիսը:
Մարդկանց վրա ընդամենը երկու ամսից պակաս փորձարկումից հետո Ռուսաստանն օգոստոսին պատվաստանյութիկիարռման թույլտվություն տվեց, ինչը որոշ արևմտյան փորձագետների համար կասկածի տակ դրեց դրա անվտանգություննու արդյունավետությունը:
ԱՄՆ-ի հանրային առողջապահության պատասխանատուներն էլ երեկ հայտնել են, որ ամերիկյան պատվաստանյութը կարողէ լայնածավալ կիրառման համար պատրաստ լինել հոկտեմբերի վերջին: Դա կլինի նոյեմբերի 3-ին ԱՄՆ ընտրություններինընդառաջ, երբ համաճարակը, ամենայն հավանականությամբ, կդառնա հիմնական գործոնը ընտրողների շրջանում, որովկորոշվի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու հարցը:
«Մենք իսկապես համատարած պատվաստում չենք ակնկալում մինչև հաջորդ տարվա կեսերը», - վստահեցրել է ԱՀԿ խոսնակը: