Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մայրը՝ Գիուլի Ալասանիան, ասել է, որ չգիտի այնպիսի դերասանների, որոնք կարող են ամիսներով բարձր ջերմություն ցուցադրել եւ կիսով չափ նվազեցնել իրենց քաշը, գրում է «Նովոստի Գրուզիան»։ Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն այնքան չի հավատում իր որդուն, որ կհրաժարվի ընդունել նրա հնարավոր մահը։
«Ո՞ր դերասանը կարող է ցուցադրել մշտական տաքություն: Դուք գիտե՞ք աշխարհում մի դերասանի, որը կարող է այնպես անել, որ ամիսներով ջերմություն ունենա, այնպես խաղալ, որ քաշը կիսով չափ պակասի։ Ես չգիտեմ այդպիսի դերասանների։ Եթե նա ի վերջո մեռնի, դագաղի մեջ պառկի, էլի կասեն, որ դեր է խաղում»,- ասել է Ալասանիան։
Ինչպես նշել է Սաակաշվիլու մայրը, քաղաքական գործչին կասկածում են երկրում հեղափոխություն եւ «արյունահեղություն» կազմակերպելու ցանկության մեջ։ Նա նաեւ հավելել է, որ չի հասկանում նման կասկածների պատճառները՝ հաշվի առնելով նրա անցյալը։
«Ասում են՝ եկել է արյունահեղություն կազմակերպելու։ Կներեք, ո՞վ է տեսել նրա կազմակերպած արյունահեղությունը։ «Վարդերի հեղափոխությունն» այնպես կատարվեց, որ ոչ մեկի վրա քերծվածք չեղավ։ Ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը»,- ընդգծել է Ալասանիան։