|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում`հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ, ովքեր նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի, 86-ամյա Ս. Գ-ի դին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ 86-ամյա տատիկը կույր էր, բնակվում էր թոռան և ծոռան հետ: Նրա 2 տղաները մահացել են, իսկ անցյալ տարի տղայի մահվանից հետո նա դարձել էր ինքնամփոփ: Հարևաններն ասում էին նաև, որ այսօր նրա մահացած տղաներից մեկի ծննդյան օրն էր:
Մանրամասն` սկզբնաղբյուրում