|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.56 |
| EUR | ⚊ | € 425.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.3097 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակները Ռուսաստանի Կարմիր խաչի փորձագետների հետ այցելել են Լենինգրադի մարզում գտնվող ռուսական «Wildberries» մարքեթփլեյսի քաղաքացիական օբյեկտներ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հումանիտար հետևանքները գնահատելու նպատակով։
Փորձագետներն այցելել են Շուշարիում գտնվող Wildberries-ի պահեստը, որը, ըստ ռուսական կողմի, հարձակման է ենթարկվել հուլիսի 24-ին, ինչպես նաև «Կրասնый Բոր» պահեստային համալիրը, որը, ըստ նույն աղբյուրի, հարվածի է ենթարկվել օգոստոսի 4-ին։
Ռուսական կողմի տվյալներով՝ հուլիսի կեսերից Wildberries-ի 28 օբյեկտներ ենթարկվել են ուկրաինական ուժերի հարվածների, որոնց հետևանքով 10 մարդ զոհվել է, 128-ը՝ վիրավորվել։