|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Տասնամյակներ ի վեր, երբ Արևմուտքը խնդիրներ էր ունենում Թուրքիայի հետ, բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, երբ հարաբերությունները հարթվում էին, մոռանում էին այդ ամենը: Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հիմա նույնը Ադրբեջանի հետ են անում: ԱՄՆ-ն մի գրպանից հանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ով պահանջում է հայերի վերադարձը Արցախ, նույն օրը, մյուս գրպանից, հանում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային, ով Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարի հետ քննարկում է ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը, իսկ դրանից առաջ ԱՄՆ պետդեպի տեղակալը Բաքվում գովում էր Ադրբեջանին, որ իր «համարձակ» քայլերով Հարավային Կովկասին խաղաղություն է բերում:
Ու լիքը ռոմանտիկներ նայում են սրա-նրա բերանին ու նման հայտարարությունների հետ հույսեր են փայփայում:
Այնպես չէ, որ միայն ԱՄՆ-ն է իրեն այդպես պահում, դա հին քաղաքական ավանդույթ է, ով կարողանում է, անում է, ուղղակի ԱՄՆ-ի մոտ շատ «համոզիչ» ու դեմոկրատական ձևով է դա ստացվում»,- գրել է նա: