|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ոսկան Երևանցի» տպագրատունը լույս է ընծայել հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Մարգարյանի «Հայոց լեզվի տարիքի եւ տոմարի սկզբնավորման շուրջ» աշխատությունը (2021 թ․ դեկտեմբեր, Երևան)։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գրքում հեղինակը, համադրելով արդի համաշխարհային գիտական հանրությանը քաջածանոթ լեզվաբանների, հնագետների, գենետիկների, մարդաբանների ուսումնասիրություններն ու դիտարկումները և դրանց հավելելով Անանիա Շիրակացու մաթեմատիկական և տոմարական հաշվարկներում հիշատակված թվերը, հանգել է այն եզրակացության, որ հիրավի հայոց լեզուն կարող է համարվել հնդ-հեթական նախալեզվի անմիջական հարազատ ժառանգը։ Աշխատության մեջ նախ շարադրված են հարցի վերաբերյալ հետազոտողների մի շարք հիմնավորումներ, ապա բերված է հայոց նախահայր Թորգոմի տնից սկիզբ առած հայ ցեղի ծննդյան վկայականը։
Նազելի Խաչիկի Մարգարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը։ 2001 թ․ նա նույն հաստատությունում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայնրիխ Հայնեն և հայ գրականությունը» թեմայով։ Նազելի Մարգարյանի գիտական ուսումնասիրությունները կենտրոնացած են հայագիտական հետազոտությունների վրա։ Նա ունի մեկ գիրք և շուրջ 20 գիտական հոդվածներ։ Նազելի Մարգարյանը Հայաստանի պետական բուհերում դասավանդել է արտասահմանյան գրականություն։
Akunq.net