|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ստամբուլում թուրքերենով լույս է տեսել ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի «Ինտերիերի և էքստերիերի ճարտարապետությունը Պալյանների ստեղծագործություններում» աշխատությունը։ Գիրքը թուրքերեն է թարգմանել Մուրազ Սարանգիլը, իսկ տպագրել թուրքական «Ինքըլափ» հրատարակչատունը։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները։
Ըստ աղբյուրի՝ մենագրությունը հիմնված է Պալյան գերդաստանի մասին արխիվային նյութերի վրա։ Հեղինակը Ստամբուլում կատարած ուսումնասիրությունների և արխիվային նյութերի լույսի ներքո ներկայացնում է Պալյանների հարուստ ճարտարապետական ժառանգությունը, ինչպես նաև՝ նրանց թողած ազդեցությունը ոչ միայն օսմանյան, այլ նաև՝ հայկական մշակույթի վրա։
Գիրքը նախատեսված է հայկական ճարտարապետությամբ և ընդհանրապես հայկական մշակույթով հետաքրքրված լայն զանգվածների համար։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net